Օմանի արտգործնախարարը հայտարարել է, որ Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլը տեղի կունենա հաջորդ ուրբաթ՝ Իտալիայի մայրաքաղաք Հռոմում։ Իրանի և ԱՄՆ-ի պատվիրակությունները Թեհրանի միջուկային ծրագրի և ԱՄՆ-ի պատժամիջոցների վերացման վերաբերյալ չորս փուլ են անցկացրել Օմանի մայրաքաղաք Մասկատում և Իտալիայի մայրաքաղաք Հռոմում։ Բացի այդ, Իրանը, Ֆրանսիան, Գերմանիան և Մեծ Բրիտանիան ուրբաթ բարձր մակարդակի հանդիպում են անցկացրել Ստամբուլում։               
 

Հայոց երկիրն այսօր անՏԵՐ է և դա ողջ աշխարհն է տեսնում

Հայոց երկիրն այսօր անՏԵՐ է և դա ողջ աշխարհն է տեսնում
29.09.2023 | 15:55

Այսօր հայոց երկրի անունից խոսացող է դարձած Մելիքի սպառնալիքներից լեղաճաք եղած ու Մսրա հարկահանների առջև մինչև գետին խոնարհված Ցռան Վերգոն:

Երբեմն լսվում են նաև Ձենով Օհանի և Քեռի Թորոսի հետզհետե անհասկանալի քրթմնջոցի նմանվող ձայները:

Դավիթն էլ՝ մի մատ երեխա, կարգվել է գառնարած, սար ու չոլում բանից անտեղյակ իր գառներն է արածացնում:

ՈՒ այս անՏԵՐ երկրում Ցռան Վերգոյի խելքին ընկած հլու-հնազանդ կատարում են Մելիքի բոլոր քմահաճույքները:

Հայոց երկիրն այս անՏԵՐության վիճակից շտապ պետք է դուրս բերել, այլապես, սպասել մինչ Դավիթն հասակ առնի ու երկրին ՏԵՐ կանգնի՝ երկիրն այլևս կարող է չլինել:

Երկրին ՏԵՐ կանգնող է պետք :

Անհապաղ:

Այսօր:

Հիմա:

Արգամ ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 2057

Մեկնաբանություններ